կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել պատանիների ԵԱ-ում

Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել պատանիների ԵԱ-ում

Պատանիների աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Տիգրան Հովսեփյանը նույնպես հաղթում է շատ վստահ, ու գնում իր հերթական ոսկու հետևից։ 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը պարտության մատնեց լիտվացի Յակուբաս Նեդզինկասին։

Հաղթանակ նաև ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ, իսկ հաղթողը 60 կգ քաշային Մարտին Սահակյանն է։ Վասուլ Խալիլովի հետ բարդ մենամարտում հայ մարզիկը կամք դրսևորեց ու հաղթանակի նժարը թեքեց իր կողմը:
 

Հաղթում է նաև Արտյոմ Ստեփանյանը` այն էլ նոկաուտով։ Առաջին իսկ ռաունդում 66 կգ քաշային հայ բռնցքամարտիկի հարվածից հետո Խորվաթ Մաթեո Բաբոսը հայտնվում է ռինգի հատակին։

 

  • Կիսվել: