երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Համեստ Աֆրիկյանը դուրս է եկել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ի կիսաեզրափակիչ

Համեստ Աֆրիկյանը դուրս է եկել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ի կիսաեզրափակիչ

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում:

Աղջիկների պայքարում 48 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզ:

1/4 եզրափակիչում մեր մարզուհին պարտության է մատնել սերբ Մելինդա Ուտասին: Առաջին իսկ ռաունդից Աֆրիկյանը ունեցել է մեծ առավելություն, իսկ 2-րդ ռաունդում նրա հարվածը ցնցել է մրցակիցն, որից հետո մրցավարը նախ հաշիվը բացել է, ապա դադարեցրել մենամարտը:

 

  • Կիսվել: