չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Դրամատիկական թատրոնն առցանց կցուցադրի ներկայացումները

Դրամատիկական թատրոնն առցանց կցուցադրի ներկայացումները

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը  ներկայացումները կցուցադրի առցանց: Այդ մասին ասվում է թատրոնի ֆեյսբուքյան էջում։

«Քանի որ հասկանալի պատճառներով թատրոնները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց բնականոն գործունեությունը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը որոշում է ընդունել ֆեյսբուքյան իր էջում ցուցադրել մի շարք ներկայացումներ, որոնք, կարծում ենք, Ձեզ շատ կհետաքրքրեն: Վստահ ենք, որ այս դժվար օրերը շուտով կհաղթահարենք»:

  • Կիսվել: