հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինությունն ապամոնտաժվում է

Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինությունն ապամոնտաժվում է

Հենց այս պահին ընթանում է Երևան֊Թբիլիսի միջպետական ճանապարհի, Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինության ապամոնտաժումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

՛՛Այսօր առավոտյան, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի սկզբում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը դիտարկում էր այս հատվածում տեղակայված ապօրինի այն կառույցները, որոնք գտնվում են Դիլիջան ազգային պարկի սահմաններում և չունեն համապատասխան փաստաթղթեր։

Նախարարը տեղում հանձնարարել էր անհապաղ զբաղվել առկա խնդրով։ Արդեն օրվա երկրորդ կեսին սկսվել է նախարար Պետրոսյանի մատնանշած կառույցի ապամոնտաժումը։ Պարզվել է, որ կառուցապատողը նման շինություն կառուցելու, ինչպես նաև ռելյեֆային որևէ փոփոխություն իրականացնելու իրավունք չի ունեցել։

Ապամոնտաժման աշխատանքները կավարտվեն մինչև օրվա վերջ՛՛,-գրել է նա: 

  • Կիսվել: