կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Դեպքեր են եղել՝ խուճապից գազի բալոնը շպրտել են դուրս, որտեղ երեխաներ են խաղացել․ Վարդանյան

Դեպքեր են եղել՝ խուճապից գազի բալոնը շպրտել են դուրս, որտեղ երեխաներ են խաղացել․ Վարդանյան

Եթե գազօջախը խնդիր ունի, պետք է հրատապ դիմել մասնագիտական ծառայությունների. Եթե անգամ արդեն տեղի է ունեցել արտակարգ պատահարը, պետք է հասկանալ, թե ինչ անել։ Այս մասին այսօր Կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերի և դրանց դեմ իրականացվող կանխարգելիչ քայլերի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ/ծ մայոր Արթուր Վարդանյանը:

«Կան դեպքեր, երբ մարդիկ չեն կարողանում ժամանակին առաջին օգնություն ցուցաբերել այրվածքների հաղթահարման դեպքում, և մինչև հասցնում են հիվանդանոց, լինում են խորացված»,- նշեց նա։

Վերջինիս խոսքով՝ դեպքեր են եղել, որ մարդիկ կենցաղում գազի բալոնը, որը նախատեսված է սուրճ կամ ճաշ տաքացնելու համար, օգտագործել կամ օգտագործում են պահածոներ փակելու համար, և մեկ ժամից հետո տեղի է ունենում գազի արտահոսք պայթյունով, հրդեհի բռնկումով․ «Այդ ժամանակ դեպքեր են եղել, որ մարդիկ վախից, խուճապից այդ բալոնը շպրտել են դուրս ցերեկային ժամին, որտեղ երեխաներ են խաղացել, և հրաշքով պայթյունից կամ այլ դեպքից խուսափել ենք»։

Նա հորդորեց, որ եթե լինի գազի արտահոսք, քաղաքացիներն անմիջապես ահազանգեն մասնագետներին կամ վթարային ծառայություն:

  • Կիսվել: