Դասակի հրամանատար կինը՝ «Դարձիր օրինակ» շարքի հերոս (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը Հրետանային զորամասի կառավարման դասակի հրամանատար Լուսինե Մկրտչյանն է: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։
Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը։
Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո։



