ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դանակահարություն Երեւանում. մենեջերը դանակահարել է տնօրենին

Դանակահարություն Երեւանում. մենեջերը դանակահարել է տնօրենին

Երեւանում, հունվարի 28-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել. ժամը 12։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցույմ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, եւ մինչ բժիշկները նրան օգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ վիրավորը Երեւանի բնակիչ՝ 55-ամյա Արթուր Հ-ն է։

Պարզվել է նաեւ, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում նրա եւ Երեւանի բնակիչ՝ 38-ամյա Հայկ Դ-ի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Արթուր Հ-ին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հայկ Դ-ն դեպքից ժամեր անց ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունք։ Վիրավոր Արթուր Հ-ն աշխատում է «Ավեստա» ՍՊԸ-ում՝ տնօրեն, իսկ Հայկ Դ-ն՝ «Ֆրանկ Ագրո Հոլդինգ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: