հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բուհերը պետք է վերանայեն իրենց ծառայությունները. Դումանյան

Բուհերը պետք է վերանայեն իրենց ծառայությունները. Դումանյան

ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանն աննախադեպ չի համարում այն, որ բուհերում պետական եւ ոչ պետական տեղերից 2022-23 թթ. ուսումնական տարում թափուր են մնացել 22 հազար տեղերից 16 հազար տեղ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը:

Նախարարի խոսքով՝ ընդունված դիմորդների քանակը նախորդ տարվա համեմատ նույնն է.

«Դուք ասում եք Ագրարային: Այնպես չէ, որ Ագրարայինի ընդունելությունը նախորդ տարիներին փայլուն էր, իսկ այս տարի քչացել է: Խնդիրը ոչ միայն Ագրարայինն է. Երկրաբանություն մասնագիտությամբ մեկ հոգի է ընդունվել, ինչո՞ւ չեք ասում: Կան խնդիրներ, բայց խնդիրների պատճառները տարբեր են: Պատճառների արմատները գնում են տասնամյակներ, որոշ դեպքերում էլ բուհերը պետք է վերանայեն իրենց հայտերը, մասնագիտությունների ցանկը, որոնցով իրենք պատրաստվում են իրականացնել կրթական ծրագիր»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս տարի հայտագրված դիմորդների թիվը՝ 13.887-ն է, որից միասնական քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար: Նշենք, որ դիմորդներն, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի նախընտրում են այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են Իրավագիտությունը, Ստոմատոլոգիան, Բուժական գործը, Հանրային կառավարումը, Միջազգային հարաբերությունները, Կիրառական Մաթեմատիկան:

  • Կիսվել: