կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վահրամ Դումանյանը պաշտոն ստացավ

Վահրամ Դումանյանը պաշտոն ստացավ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահրամ Դումանյանին հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը.

Վահրամ Դումանյանին 2023 թվականի փետրվարի 2-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ Դումանյանը Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ազատվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից:

  • Կիսվել: