կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հունիսի 17-ը որպես Հայրերի օր նշելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հունիսի 17-ը որպես Հայրերի օր նշելու նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանում հունիսի 17-ը որպես Հայրերի օր նշելու վերաբերյալ օրենքի նախագիծը: 

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ նիստում՝ ստանալով 66 կողմ, 3 դեմ, 30 ձեռնպահ ձայներ:

Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն է:  

 

  • Կիսվել: