չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այս տարի ավելի քան 130 դպրոց կընդգրկվի ԱԻՆ իրազեկման ծրագրերում (տեսանյութ)

Այս տարի ավելի քան 130 դպրոց կընդգրկվի ԱԻՆ իրազեկման ծրագրերում (տեսանյութ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները շարունակում են դպրոցականներին սովորեցնել այն հիմնական գործողությունները, որոնք պետք է անել երկրաշարժի ժամանակ: Այս տարի նախատեսված է իրազեկման և տարահանման միջոցառումներ իրականացնել ավելի քան 130 դպրոցի աշակերտների և ուսուցիների համար, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ հաղորդագրության՝ ԱԻՆ մասնագետներն իրազեկում են ոչ միայն կրթական հաստատությունների սաներին, այլ նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին, համայնքների և վարչական շրջանների բնակիչներին, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների:

ՀՀ ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ 2019 թվականին Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության կազմակերպած դասընթացներին ավելի քան 70 հազար մարդ է մասնակցել: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ 2020-ի ծրագրերն ամբողջությամբ չեն իրականացվել, իսկ 2021 թվականի իրազեկման ժամանակացույցերը հաստատված են:

  • Կիսվել: