ուրբաթ, դեկտեմբեր 13
13 / 12 / 2024
Որպես պետական գործիչ՝ ձախողված և երկիրը ձախողած ստախոս է. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Որպես պետական գործիչ՝ ձախողված և երկիրը ձախողած ստախոս է. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Այսօր ակցիայի ժամանակ ՛՛Տավուշը հանուն Հայրենիքի՛՛ շարժման ղեկավար Բագրատ Սրբազանին լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ:

՛՛Հանդիպել եմ միջոցառումների ընթացքում։ Որպես մարդ չեմ կարող ասել՝ ինչպիսին է, բայց որպես պետական գործիչ ձախողված և երկիրը ձախողած ստախոս է։ Գիտեմ, որ պետական կամ քաղաքական գործիչները երբեմն խնդիրներ են ունենում ներկայացնելու մեջ, բայց պաթետիկ ստախոսության մեջ չեմ տեսել ոչ ոքի։ Ընդ որում, ոչ միայն ստախոս, այլև այդ ստի վրա ինքնահաստատվող՛՛,-նշեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե, ամենայն հավանականությամբ, Փաշինյանն ու իր ընտանիքն ուշի ուշով հետևում են իրեն, ուստի Աստվածաշնյան ո՛ր ուղերձը կփոխանցի նրանց, Սրբազանը պատասխանեց. ՛՛Մի դատե՛ք, որ չդատվեք՛՛:

  • Կիսվել: