երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
101 գիտնականներ, պրոֆեսորներ, դասախոսներ, մշակույթի ներկայացուցիչներ միացել են շարժմանը. Բագրատ Սրբազան

101 գիտնականներ, պրոֆեսորներ, դասախոսներ, մշակույթի ներկայացուցիչներ միացել են շարժմանը. Բագրատ Սրբազան

101 գիտնականներ, պրոֆեսորներ, դասախոսներ, մշակույթի ներկայացուցիչներ, պատմական գիտությունների թեկնածուներ, տնտեսագիտության, թուրքագիտական դաշտի կարկառուն ներկայացուցչներ պահանջել են այսօր այդ մարդու հրաժարականը։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ վաղը պատրաստվում է հանդիպել այդ մարդկանց հետ:

«Վաղը հանդիպենք ու իրենց մեր զորակցությունը հայտնենք»,- իր խոսքում նշեց Սրբազանը։

Նա նաև հայտնեց.  «Ցանկանում ենք մեր նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել։ Այսօր մենք հանդիպել ենք կուսակցությունների հետ` «Լուսավոր Հայաստան» կուսակցության, Դեմոկրատական կուսակցության, «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչների հետ։ Մեր նպատակն է քաղաքական ամբողջ ներկապնակին տեսնել, ու բոլորը միասին պետք է հանդիպեն։ Մինչև այս շաբաթվա վերջ կշարունակենք հանդիպել տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։

Խաղաղության պայմանագիրը պիտի լինի մեր շահերով պայմանավորված։ Խաղաղության պայմանագրում շատ բաներ կա, որոնք պիտի նշված լինեն, մինչև Արցախ վերադարձի խնդիրը, Բաքվում պահվող գերիների վերադարձը:

Վաղը դարձյալ, որքան հնարավոր է կազմակերպում ենք դասադուլներ, ակցիաներ։ Հիմնական անելիքները կամաց-կամաց այն օրակարգն է տեղափոխվում և թելադրելու, որին բոլորդ սպասում եք»:

Նշենք, որ այժմ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն ամփոփում է օրն ու քննարկում առաջիկա անելիքները։

 
 
 

  • Կիսվել: