երկուշաբթի, հունվար 13
13 / 1 / 2025
Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան

Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան

Շատ շուտով կներկայացվի ձեզ օրակարգը, թե ինչ է լինելու: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ՛՛Տավուշը հանուն Հայրենիքի՛՛ շարժման համակիրներին վստահեցրեց Բագրատ Սրբազանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր մասնագիտական համայնքը կամփոփենք, կլրացնենք, և դուք կտեսնեք, որ հսկայական, անհավատալի ուժ է դա:

Եվ երկու կարևոր փաստ ձեր այս պայքարի, շարժման երթի արդյունքում ձևավորված. առաջին՝ մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը, դու՛ք եք դա արել՝ Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի ժողովուրդը սկսել է, այս պահին այդ արձանագրումը գոյություն չունի, սա մեր՝ գործոն լինելու հանգամանքն է:

Երկրորդ՝ այսօր դուք ևս մի անգամ փաստեցիք, որ ՀՀ-ում կառավարության ղեկավար, իշխանություն գոյություն չունի, գոյությունի ունի վախկոտ, ստախոս... Իր մերձավոր շրջապատում պատմել են, նաև ոստիկանությունը պատմել է, որ ինքը սարսափելի վախկոտ է, եթե հինգ հոգի հավաքվում է, ցնցումներ են առաջանում:

Փաստել եք այդ հանգամանքը, և ոչ միայն փաստել, այև տեր եք կանգնել ձեր իրավունքին՝ լայն իմաստով, ժողովուրդ ջան՛՛:

  • Կիսվել: