շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումն արդեն Սուրբ Աննա եկեղեցու բակում է. ամփոփում են օրը (ուղիղ)

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումն արդեն Սուրբ Աննա եկեղեցու բակում է. ամփոփում են օրը (ուղիղ)

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումն արդեն հասել է Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ պետք է ամփոփեն այս օրը:

Հիշեցնենք՝ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում անցկացվում էր միջոցառում, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի էր ունենում բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետի հրաժարականը:

Ակցիան շարունակվեց նաև այն ժամանակ, երբ Փաշինյանն արդեն հեռացել էր Օպերայի շենքից: Բագրատ Սրբազանն ու համակիրները ցանկանում էին շարժվել դեպի Սուրբ Աննա եկեղեցի՝ օրն ամփոփելու համար, սակայն ոստիկանները փակել էին ճանապարհը:

Այնուհետև, տեղի տալով Սրբազանի պահանջին, նրանք բացեցին ճանապարհը, ինչի վերաբերյալ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց. ՛՛Սա նշանակում է, որ ոստիկանությունը հարգեց օրենքը՛՛:

 

 

  • Կիսվել: