շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Դուք այլևս գործոն եք այս երկրում. Բագրատ Սրբազանը՝ համակիրներին

Դուք այլևս գործոն եք այս երկրում. Բագրատ Սրբազանը՝ համակիրներին

Այսօր մայիսի 15-ն է՝ այդ արձանագրությունների վավերացման առաջին փուլի վերջնաժամկետը: Այսօր տեղեկություններ ենք ստացել, որ Տավուշում հանդիպում է տեղի ունեցել (նկատի ունի՝ հայ-ադրբեջանական-խմբ.), չգիտենք՝ ինչ կերպով, փորձում ենք մեր աղբյուրների միջոցով տեղեկություն ստանալ, բայց գիտենք, որ այսօր հատվածական, միակողմանի, ապօրինի սահմանազատման գործընթացի ամբողջ հատվածում հանդիպում է տեղի ունեցել, և էքսպերիմենտը չգիտենք՝ ուր է հասել, էքսպերիմենտը՝ մեր ժողովրդի կյանքի վրա... Այս մասին այսօր օրն ամփոփելիս Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը:

՛՛Բայց պետք է զիջվեն, ըստ այդմ, այն տարածքները, դիրքերը, այսպես կոչված՝ չակերտավոր սահմանագիծ լինի, սահմանապահ զորքեր գան... Այս պահին չգիտենք՝ ինչ է եղել, այս պահին զորքերը տեղում են, ինչ որ մեզ փոխացնում են, սա նշանակում է, եթե գիշերը չտեղափոխեն, իհարկե... Սա նշանակում է, որ որ մինչ այս պահը դուք այլևս գործոն եք այս երկրում: Այն, որ մեզ ասում էին՝ դուք ոչ մի արժեք չունեք, ոչ ուժ ունեք, ոչ ասելիք ու անելիք, գնացեք, ձեզ համար ապրեք, այդ ամենը դուք բեկել եք հակառակը, այս ընդվզումը, անհամաձայնությունը նշանակում է, որ դու՛ք եք իրական գործոնը, ժողովու՛րդ ջան, գնահատե՛ք ձեզ:

Մինչև այս պահը որևէ տեղեկություն չունենք՝ այդ արձանագրությունները ստորագրվել են, թե ոչ, սակայն Տավուշից սկսված այս շարժումը, որ հասել է Երևան, հստակորեն ոչ միայն խախտել է այս մարդու և իր գործընկերոջ ծրագիրը, այլև բոլոր այն շահառու ուժերի ծրագիրը, որոնք գտնվում են արտաշխարհում:

Սա այն հաղթանակն է, որի վրա պիտի կանգնենք ու շարունակենք մեր ճանապարհը՛՛,-նշեց նա՝ հավելելով, սակայն, որ վտանգը և հանցագործության դրսևորումը չեն վերացել:

՛՛Ինչ տեղի է ոեւնենում, պետական առանձնպես ծանր հանցագործություն է է, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն:

Շարունակվող այս հանցագործոսւթյունը կարող է կասեցվել միայն այս պայքարով, ուրիշ ձև, հնարավորություն չունենք՛՛,-ասաց Բագրատ Սրբազանը:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 15-ին, լրանում է Տավուշի մարզում սահմանազատված հատվածների վերաբերյալ արձանագրության ստորագրման նախանշված ժամկետը։

  • Կիսվել: