երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
ԵՄ-ն կշարունակի աջակցել ականազերծման հարցում. Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար

ԵՄ-ն կշարունակի աջակցել ականազերծման հարցում. Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար

Եվրամիությունը լիովին աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճմանն ուղղված ջանքերին։ Այս մասին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոն, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

«Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը նպաստել է Բրյուսելի գործընթացին և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների բրյուսելյան ծրագրին։

Որպես Ադրբեջանի խոշորագույն գործընկեր՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել ականազերծմանը։ Ես շնորհակալ եմ եվրոպական թիմին ականազերծման նախաձեռնության համար»,-նշել է նա:

 

  • Կիսվել: