չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ոստիկանները բացեցին ճանապարհը. Բագրատ Սրբազանն ու համակիրներն առաջ են շարժվում

Ոստիկանները բացեցին ճանապարհը. Բագրատ Սրբազանն ու համակիրներն առաջ են շարժվում

Ոստիկանները բացեցին արգելապատնեշներն ու ազատեցին ճանապարհը Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցների համար:

Այս մասին տեղեկանում ենք ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման ֆեյսբուքյան էջից:

Բագրատ Սրբազանը ներկաներին հանդարտության կոչ արեց, նրանք էլ ՛՛Սրբազան՛՛ վանկարկելով առաջ շարժվեցին:

՛՛Սա նշանակում էր, որ ոստիկանությունը հարգեց օրենքը՛՛,-իրավիճակը մեկնաբանեց Բագրատ Սրբազանը:

Հիշեցնենք՝ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում անցկացվում էր միջոցառում, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի էր ունենում բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետի հրաժարականը:

Ակցիան այս պահին էլ շարունակվում է, թեև Փաշինյանն արդեն հեռացել է Օպերայի շենքից: Բագրատ Սրբազանն ու համակիրները ցանկանում էին շարժվել դեպի Սուրբ Աննա եկեղեցի՝ օրն ամփոփելու համար, սակայն ոստիկանները փակել էին ճանապարհը:

  • Կիսվել: