երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ. Փաշինյան

Մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ. Փաշինյան

Երբ նախընտրական ծրագիրն արձանագրվել է, մենք ամբողջ ուժով գնացել ենք այդ դրույթների հետևից, մասնավորապես՝ խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած պրոցեսների մասին, քննադատում են մեզ, բայց չեն նկատում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները 2014 թվականից կոնֆլիկտի մեջ էին, 2022-ից էլ պատերազմի մեջ են իրար հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշնյանը՝ անդրադառնալով իրենց նախընտրասկան ծրագրերի քննադատություններին:

՛՛Հիմա ասում են՝ մենք Հայաստանը դարձնում ենք աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ: Կներեք, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն Հայաստանի Հանրապետության վրա: Այսինքն՝ դուք մտածում էիք, որ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, նաեւ Մինսկի խմբի անդամ երկրների շահերն այնպես են համընկնում, հիմա կգան, սա այսպես կանեն, նա այնպես կանե՞ն...

Եթե այդ տրամաբանությունից նայենք, մենք, ընդհակառակը, ասում ենք՝ դու, ուրեմն, ոչ թե աշխարհաքաղաքականության սուբյեկտ ես, այլ, չգիտեմ, լարից գցել են մեշոկի մեջ: Կներեք, բայց մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ, էն կողմից՝ էն կողմ: Դա չե՞ք նկատել, բա որ բերում էին ասում՝ այսպես ասեք, հետո գնում էին ԵԱՀԿ-ում ուրիշ ձև էին քվեարկում։ Սա ի՞նչ էր, եթե ոչ աշխարահաքաղաքական մրցակցություն:

Մենք, ընդհակառակը, ուզում ենք Հայաստանը հանել այդ մրցակցությունից, ասենք՝ մի րոպե, ընկերներ, այստեղ երկիր կա, կառավարություն կա, ժողովուրդ կա, տեսլական կա...՛՛,-նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: