շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նեթանյահուն ներկայացրել է Գազայի հատվածի հետ կապված առաջին պաշտոնական ծրագիրը

Նեթանյահուն ներկայացրել է Գազայի հատվածի հետ կապված առաջին պաշտոնական ծրագիրը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարության անդամներին ներկայացրել է Գազայի հատվածի հետ կապված առաջին պաշտոնական ծրագիրը, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ ծրագրով Իսրայելը ենթադրում է անվտանգության վերահսկողություն սահմանել պաղեստինյան բոլոր տարածքների վրա: Միևնույն ժամանակ, Գազայի վերականգնումը կախված կլինի պաղեստինյան տարածքի ապառազմականացումից:

Բացի այդ՝ փաստաթղթով Իսրայելը կպահպանի անվտանգության հսկողությունը Հորդանան գետից արևմուտք գտնվող բոլոր տարածքների վրա, ներառյալ գրավված Արևմտյան ափը և Գազայի հատվածը:

Պաղեստինցիները, սակայն, ցանկանում են այդ տարածքներում ստեղծել իրենց անկախ պետությունը: Նրանք արագ և կտրականապես մերժել են Նեթանյահուի՝ երեկ հրապարակած ծրագիրը և պնդել, որ այն դատապարտված է ձախողման:

 

  • Կիսվել: