Այս պահին ՀՀ-ում կա կորոնավիրուսի հաստատված 45 դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 15 դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշել է. «Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»։ Թորոսյանը գրել է նաև, որ քիչ անց կլինի պաշտոնական հաղորդագրությունն այս մասին: Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 հիվանդ:


