ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այս գիշեր սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել. Արծրուն Հովհաննիսյան

Այս գիշեր սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել. Արծրուն Հովհաննիսյան

«Երեկ գիշեր կրկին համեմատաբար հանգիստ է անցել»,- Իջևանի տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, մոտ 137 կրակոց է եղել ՀՀ սահմանագոտու տարբեր հատվածներում:

«Մասնավորապես, Տավուշի տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում եղել են կրակոցներ, հիմնականում՝ անկանոն, որոնց ի պատասխան, որպես կանոն մեծ մասին, ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել: Եղել են նաև այլ բանակային կորպուսների և մարզերի ուղղությամբ կրակոցներ: Մասնավորապես՝ Ճամբարակի ուղղությամբ է եղել կրակոց, օգտագործվել է ավտոմատ նռնականետ, դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են դիպուկ կրակով, արդյունքում՝ լռեցրել»,- նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով սահմանին վիրավորված մեր զինծառայողների առողջական վիճակին:

«Մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- ընդգծեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ 3-րդ բանակային կորպուսի ժամկետային զինծառայողները դիմել են հրամանատարությանը՝ խնդրելով իրենց չզորացրել:

  • Կիսվել: