ՌԴ դեսպան Կոպիրկինը հանդես է գալիս ճեպազրույցով՝ ուղիղ
Շատ մեծ հոսք է քվեարկողների, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«ՌԴ Պետդումայի ընտրությունները կարևորագույն իրադարձություններից մեկն է երկրի պատմության մեջ։ Վերապրում ենք մեր երկրի բարդ փուլերից մեկը և այս փուլում ընտրությունները շատ մեծ նշանակություն ունեն։
Հայաստանում բնակվում են մեծ թվով ՌԴ քաղաքացիներ, և նրանք ցանկանում են իրենց դիրքորոշումն արտահայտել։ Շատ մեծ հոսք է քվեարկողների։ Ժամը 15։00-ի դրությամբ քվեարկած քաղաքացիների թիվը մոտենում է 1900-ի։ Ընտրատեղամասը կփակվի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին»,-ասաց Կոպիրկինը։
Մանրամասները՝ տեսանյութում.



