երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Այրել են Ռոբերտ Քոչարյանի հետ Եռաբլուրում վիճած տիկնոջ որդու շիրիմի վրա դրված ծաղիկները. Մանուկյան

Այրել են Ռոբերտ Քոչարյանի հետ Եռաբլուրում վիճած տիկնոջ որդու շիրիմի վրա դրված ծաղիկները. Մանուկյան

Մարտի մեկի գործով նախկին բանտարկյալ Գևորգ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այրել են Ռոբերտ Քոչարյանի հետ Եռաբլուրում վիճած տիկնոջ որդու շիրիմի վրա դրված ծաղիկները:

Նա նշել է, որ այս մասին տեղեկացել է համացանցից:

՛՛Համացանցում կար նաև տեսանյութ,
Չեմ տեղադրում, դաժան էր ...
Սա ոչ միայն վանդալիզմ է, նաև սրբապղծություն,
Պետք է գտնել նման արարք անողին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել։
Խոնարհվում եմ Քո առաջ Հերոս,
Խոնարհվում եմ Ձեր առաջ Հերոսածին մայր՛՛,-գրել է Մանուկյանը:

  • Կիսվել: