հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հիմար-հիմար դուրս են տալիս, 4 տարի է՝ մտցրել են մեզ պարտության մաշեցնող շրջան. Ռոբերտ Քոչարյան

Հիմար-հիմար դուրս են տալիս, 4 տարի է՝ մտցրել են մեզ պարտության մաշեցնող շրջան. Ռոբերտ Քոչարյան

Փաստորեն, կրել ենք ծանր պարտություն պատերազմի ժամանակ և այս իշխանությունը, այդ պարտությունը անընդհատ շարունակաբար մի պրոցեսի է վերածվել՝ անընդհատ բան զիջել, բան տալ, ինչ-որ բանից հրաժարվել: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ուղղակի մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար։ Իսկապես շատ ծանր և մաշեցնող է: Միգուցե նաև այս ֆոնի վրա ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատ-շատերի մոտ»,-ասաց նա:

Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն չհամարելու մոտեցմանը, Քոչարյանն ասաց. «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ այդ հարցը մտցնողը հենց ես եմ եղել, իմ ժամանակաշրջանում ամենից մեծ քանակով երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մարդիկ, որոնք մատի-մատին չեն տվել այս հարցերի համար, հիմար-հիմար դուրս են տալիս, պատրաստ չեմ մեկնաբանել»:

 

  • Կիսվել: