ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղшսպшնnւթյшն հետազոտող Վահագ Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը

Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղшսպшնnւթյшն հետազոտող Վահագ Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը

Կալիֆոռնիայում նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանության հետազոտող Վահագ Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը: Շնորհանդեսը տեղի կունենա "Արարատ-Էսքիջյան" թանգարանում, հայտնել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (ՒԿԼԱ):

Հավաքածուն ներառում է ավելի քան 100 հազար էջ փաստաթղթեր, նամակագրություններ, թերթեր, չհրապարակված ձեռագրեր և հետազոտական գրառումներ: Դրա թվայնացումը տևել է 16 տարի։

Արխիվը հասանելի կլինի ամբողջ աշխարհի օգտատերերին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: