ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ահազանգ՝ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. նա տեղափոխվել է հիվանդանոց

Ահազանգ՝ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. նա տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 14-ին, ժամը 14։46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել անգիտակից վիճակում գտնվող Ելենա Ֆ․-ին (ծնված 1950 թ․), ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Քաղաքացին տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

 

  • Կիսվել: