երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Ավտովթար՝ Պռոշյան գյուղում. բախվել են «Kia Sorrento»-ն, «Nissan»-ը և «ՎԱԶ 2107»-ը. կա 2 վիրավոր

Ավտովթար՝ Պռոշյան գյուղում. բախվել են «Kia Sorrento»-ն, «Nissan»-ը և «ՎԱԶ 2107»-ը. կա 2 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia Sorrento», «Nissan Teana» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: