Արտակարգ իրավիճակ Երևանում․ ժողովրդին հայտնի Վարդանանց թունելը վերածվել է «մինի» Սևանա լճի․ ավտոմեքենաները մնացել են անձրևաջրերի մեջ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Հորդառատ անձրևի հետևանքով, ինչպես նաև դիտահորերի չգործելու պատճառով, Երևանի որոշ հատվածներ Վենետիկն են հիշեցնում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժողովրդին հայտնի Վարդանանց փողոցի անցումը ամբողջությամբ պատված է ջրով, որտեղ մնացել են մի քանի ավտոմեքենաներ։
Օպերատիվորեն ժամանել են փրկարարներ ու պարեկներ, ովքեր քաղաքացիների օգնությամբ փորձում են ավտոմեքենաները դուրս բերել անձրևաջրերի միջից։