չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Լիխտենշտայնի Իշխանապետության իշխանին

Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Լիխտենշտայնի Իշխանապետության իշխանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Ալուս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին՝ Ազգային տոնի առթիվ:

«Հայաստանը մեծապես կարևորում է Լիխտենշտայնի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով և նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասված է նախագահի ուղերձում։

 

  • Կիսվել: