Եթե պրոբացիայի ուղեկցությամբ լինի, չեմ մասնակցելու օգոստոսի 2-ի ԱԺ նիստին, խեղկատակություն է. Սարգսյան
Արթուր Սարգսյանը չի մասնակցի ԱԺ նիստերին, եթե նրան պետք է ուղեկցեն Պրոբացիայի ծառայության աշխատակիցները։
«Արդեն վեց ամիս է՝ նույն պատգամավորն եմ․ ի՞նչ փոխվեց․․․ փոխվեց դատավորի սկզբունքը։ Դա ընդամենը ծաղրուծանակություն է։ Եթե օրենքով խափանման միջոց տնային կալանքը վերացնեն, ապա կմասնակցեմ, եթե չէ, ապա չեմ մասնակցի»,– դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց նախորդ գումարման և նոր գումարման պատգամավորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց չփոխվեց. նա կմնա տնային կալանքի տակ ևս երկու ամիս։
Նշենք, որ նրա տնային կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին։ Դատավորը նիստի ընթացքում հայտարարեց, որ, պաշտպանների միջնորդության դեպքում՝ դատավորի թույլտվությամբ, Արթուր Սարգսյանը կկարողանա մասնակցել օգոստոսի 2-ին նորընտիր ԱԺ-ի առաջին նիստին։
Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչություն պլանավորելու և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մեջ։



