ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը 17:30, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այս մասին հայտնում է «Շարմ Հոլդինգ»-ը:

Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր հուլիսի 15-ին՝ դատական նիստի ընթացքում. նա կորցրել էր գիտակցությունը: Դատարան ժամանած Շտապօգնության բրիգադին չէր հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը:

Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել էր մայիսի 17-ին, այնուհետև կալանավորվել: 

 

  • Կիսվել: