ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Մենք որևէ երկրի հետ մեր հարաբերությունները երրորդ երկրի հաշվին չենք իրականացնում. ԱԽ քարտուղար

Մենք որևէ երկրի հետ մեր հարաբերությունները երրորդ երկրի հաշվին չենք իրականացնում. ԱԽ քարտուղար

Մենք որևէ երկրի հետ մեր հարաբերությունները երրորդ երկրի հաշվին չենք իրականացնում: Հայաստանը համարում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնի Բրյուսելի և ԵՄ անդամների հետ, նաև Միացյալ Նահանգների հետ, և սերտացնում է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանի այն բոլոր հարցերում, որտեղ ինքնիշխանության տեսանկյունից որևէ երկիր գործընկեր է, և [դրանք] համահունչ են այս մոտեցումներին, մենք շարունակելու ենք լավ հարաբերություններ ունենալ: Արձագանքները հրապարակային են եղել»,- ասաց նա:

  • Կիսվել: