ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Արևիկ Անափիոսյանը UNESCO-ում աշխատանքի է անցել

Արևիկ Անափիոսյանը UNESCO-ում աշխատանքի է անցել

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը նոր աշխատանքի է անցել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում:

Այս մասին նա գրել է. «UNESCO-ի գլխավոր տնօրեն տիկին Օդրի Ազուլեի կողմից նշանակվել եմ UNESCO-ի վիճակագրության ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ, 4 տարի ժամկետով։ Ինձ համար մեծ պատիվ է ծառայել այդ խորհրդում և շարունակել իմ համեստ ներդրումն ունենալ այն ոլորտում, որին հավատում և վստահում եմ»:

  • Կիսվել: