Առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանը տիեզերք է արձակելու իր երկրորդ արբանյակը. նախարար
Առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանը տիեզերք է արձակելու իր երկրորդ արբանյակը: Այս մասին ՛՛Ազատության՛՛ հետ զրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երկրորդը լինելու է նույնպես նկարներ անող արբանյակ։ Ժամկետներ չեմ կարող ասել, բայց՝ 23 թվականի, 24 թվականի մոտակայքում՛՛:
Հիշեցնենք, որ Հայաստանն իր առաջին արբանյակը տիրեզերք է արձակել այս մայիսին։ Պաշտոնական տեղեկության համաձայն, ArmSat-1 արբանյակը գործելու է առնվազն չորս տարի։