ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արաբկիրի քրեական հետախույզները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

Արաբկիրի քրեական հետախույզները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

Արաբկիրի քրեական հետախույզները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել: Այս մասին  հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Հուլիսի լույս 28-ի գիշերը մայրաքաղաքի Արաբկիր համայնքի մի քանի փողոցներում գողություններ էին եղել։ Բակունցի, Գյուլբենկյան, Արամ Խաչատրյան փողոցներում և Կոմիտասի պողոտայում կայանված մեքենաներից հափշտակել էին կողային հայելիներ, իսկ մի մեքենայի սրահից՝ անձնական իրեր։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով և դեպքի վայրերի զննություններով պարզվեց, որ բոլոր գողությունները նույն մարդու ձեռքի գործն են։

Ճշտվեց կասկածվողի ինքնությունը, ապա ձեռնարկվեցին ծավալուն միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Հուլիսի 30-ին մայրաքաղաքի 28-ամյա բնակիչը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ներկայացվեց քննչական ստորաբաժանում։

Գողոնը հայտնաբերվել է։

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: