կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
18-ամյա պատանին խոստովանել է մի շարք գողություններ

18-ամյա պատանին խոստովանել է մի շարք գողություններ

Նոյեմբերի 6-ին ոստիկանության Շենգավիթի բաժին նախաքննական մարմնից գրություն էր ստացվել, որ նոյեմբերի 4-ին, ժամը 02.00-ին, անհայտ անձը բացել էր Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկում կայանված «Օպել Զաֆիրայի» դուռը և գողացել պլանշետ:

Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Նոր Խարբերդի 18-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքի հիմքով ձերբակալվել և ներկայացվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է նշված գողությունը, ինչպես նաև գողության այլ դեպքեր:

Անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:

18-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: