երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վերնաշենցին, տեսնելով, որ Եղեգնաձորի տներից մեկի դուռը բաց է, մտել ու գողություն է արել

Վերնաշենցին, տեսնելով, որ Եղեգնաձորի տներից մեկի դուռը բաց է, մտել ու գողություն է արել

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մայիսի 28-ի երեկոյան Վերնաշեն գյուղի 52-ամյա բնակիչը, օգտվելով Եղեգնաձորի Թամանցիների փողոցի տներից մեկի դուռը բաց լինելու և տանը մարդ չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք էր գործել և գողացել բջջային հեռախոս:

Վերնաշենցի տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Եղեգնաձորի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է գողացած հեռախոսը:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

52-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: