Ժողովրդի ցանկացած որոշմանը մենք հլու կենթարկվենք. Փաշինյան (տեսանյութ)
Մենք այսօր եկել ենք և մեզ հանձնում ենք ձեր դատին: Ժողովրդի ցանկացած որոշմանը մենք հլու կենթարկվենք: Բայց էն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ իրենք մի ամսից լինելու են ՀՀ վարչապետ՝ մի հատ էլ աչքով-ունքով հասկացնելով, թե չգիտեմ որտեղ ինչ է որոշված, նրանք չեն հասկանում, թե ուր են հայտնվել և ինչպիսին է այս պրոցեսի ինքնությունը: Այս մասին այսօր Եղեգնաձորում կայացած հավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ կարող ասել, որ հունիսի 7-ից հետո լինելու եմ վարչապետ, բայց ես կարող եմ հավակնել լինելու վարչապետ»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.


