շաբաթ, ապրիլ 1
1 / 4 / 2023
Արաբկիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Արաբկիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Օգոստոսի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերել, ձերբակալել և, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Շենգավիթ համայնքի երկու բնակչի: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել է թղթե փաթեթով դարչնագույն զանգված, որը, ըստ նրա, «շոկո» տեսակի թմրանյութ է:
Ձերբակալված տղամարդիկ ներկայացվել են քննչական բաժին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: