երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Աերոֆլոտը» չեղարկել է Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա մի շարք չվերթներ

«Աերոֆլոտը» չեղարկել է Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա մի շարք չվերթներ

Ավիաընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-28-ն ընկած ժամանակահատվածում չեղարկվել են SU1868 Մոսկվա-Երևան չվերթը, որը պետք է կայանար երեկոյան 20։40, SU1966 Մոսկվա-Երևան՝ ժամը 23։20-ի չվերթը։ Մարտի 20-28-ին չեղարկվել են SU1869 (Երևանից մեկնումը՝ ժամը 02:55­ին) և SU1967 (Երևանից մեկնումը՝  ժամը 04:55­ին) չվերթները:

Մարտի 23-28-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված մի քանի չվերթ, խոսքը Մոսկվայից մեկնող SU1858 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 06:30­ին) և SU1862 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 16:40­ին), ինչպես նաև Երևանից մեկնող SU1859 (մեկնումը՝ ժամը 11:20­ին) և SU1863 (մեկնումը՝ ժամը 21:35­ին) չվերթերի մասին է։

Չեղարկված չվերթների տոմսերի փոխանակումն ու վերադարձը հնարավոր է առանց տուգանքների։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ն և ՌԴ-ն կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով դադարեցնում են ավիահաղորդակցությունը։

  • Կիսվել: