ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
65 ուղևոր հունվարի 24-ից մարտի 18-ը հոսպիտալացվել է օդանավակայանի սահմանային անցակետից

65 ուղևոր հունվարի 24-ից մարտի 18-ը հոսպիտալացվել է օդանավակայանի սահմանային անցակետից

Հունվարի 24-ից մարտի 18-ը 65 ողեւոր գրիպի եւ ՍՇՎ-ի ախտանիշներով հոսպիտալացվել է հենց «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետից:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

Նա ասաց, որ նշված պահից ի վեր սահմանային անցակետը սկսել է Իտալիայից ժամանած քաղաքացիների մեկուսացումը: Մինչ այս պահը օդանավակայանից մեկուսացվածների թիվը 100-ն է:

Ըստ Ավագյանի՝ այդ ժամանակահատվածում բարձր ռիսկի երկրներից Հայաստան ժամանած 4993 ուղեւոր քարտեր է լրացրել օդանավակայանում, իսկ մարտի 10-ից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ սկսել են Հայաստանում ժամանած բոլոր ուղեւորների մասին տվյալներ հավաքել՝ անկախ այն բանից, թե որ երկրից են նրանք ժամանել:

Բանախոսը նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը հունվարի 24-ից գործում է ուժեղացված ռեժիմով. անձնակազմի թիվը մեծացել է 2 անգամ, ինչպես նաեւ նոր սարքավորումներ են տեղադրվել:

  • Կիսվել: