Սրանք մտածում են՝ գնան քծնեն Պուտինին, տակից իրենց ուզածն անեն. Վազգեն Մանուկյան
Երբ 2018-ին հայտվեց մարդկանց մի խումբ, որն ասաց՝ մենք արդար պետություն կկառուցենք, որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի հավասարություն, ժողովրդի մի մեծ հատված մտածեց, որ դա այն է, ինչ համար մենք պայքարում էինք: Ո՛չ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ասում են՝ մեզ խաբեցին: Ոչ, չխաբեցին, մենք խաբվեցինք, որովհետև եթե մենք կարդայինք, թե այդ մարդիկ ինչ են գրում նախորդ տարիներին, դուք երբեք այդ ճանապարհով չէիք գնա: Ի՞նչ ունենք մենք հիմա՝ 3 տարի հետո՝ ողբերգություն, կորցրեցինք գրեթե ամեն ինչ, պարտվեցինք պատերազմում, բանակը ջարդվեց, մեր ռազմականհաղթանակները ոչնչացան, պետությունն անկախ չէ, մեր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, այդ առումով մենք լրիվ դառնում ենք կախված Ռուսաստանից:
Սրանք մտածում են՝ գնան քծնեն Պուտինին, տակից իրենց ուզածն անեն, դա ընկերություն կլինի՞: Ոչ, դա ընկերություն չէ, անգամ բակի խաղերի մեջ դա չէր անցնում՛՛: