չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը 20 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել

Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը 20 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել

«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը և 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց Արթուր Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Դատարանի որոշմանն ամբողջությամբ չենք ծանոթացել, մինչև լուսադեմ 5:00-ն աշխատել ենք, որ հնարավորինս շուտ Արթուր Սարգսյանը հայտնվի ազատության մեջ: Ամեն դեպքում, դատարանը անդրադարձել է Արթուր Սարգսյանի կողմից գործին խոչընդոտելու ռիսկերին և գտել, որ էականորեն ռիսկեր չկան, ինչը և տրամաբանական է, քանի որ անձը ինչի համար պետք է խոչընդոտի: Մենք իրավական ընթացակարգով ցանկանում ենք հասնել մեր պաշտպանյալի արդարացմանը»,-նշեց նա:

Անդրադառնալով սահմանված գրավի չափին, փաստաբանը նշեց.

«Օրենսդրությամբ նվազագույն շեմը որոշված է, բայց առավելագույնը նշված չէ: Իհարկե, բարձր գումար է, բայց շատ բարձր չէ: Արթուր Սարգսյանի հարազատների և ընկերների միջոցով հնարավոր եղավ այդ գումարը վճարել, որովհետև պարոն Սարգսյանը այդքան մեծ գումար չուներ»:

  • Կիսվել: