ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ խաղաղապահները պարտավորություն ունեն ԼՂ-ն պաշտպանելու և այդ պարտավորությունը չեն կատարում․ ԱԽ քարտուղար

ՌԴ խաղաղապահները պարտավորություն ունեն ԼՂ-ն պաշտպանելու և այդ պարտավորությունը չեն կատարում․ ԱԽ քարտուղար

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշում է, որ Ռուսաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունի հստակ պարտավորություններ Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու, և այդ պարտավորությունը չի կատարում։

Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով այն մեղադրանքները, թե իշխանությունը փչացրել է հայ-ռուսական հարաբերությունները։

«Ռուսաստանը շատ վաղուց Ադրբեջանի հետ համագործակցում է։ Միանշանակ է, որ նրանք Ադրբեջանին սկսել են 5 միլիարդ դոլարի զենք վաճառել 2011 թվականից, դա եղել է 12 տարիների ընթացքում։  Նաև այն հանգամանքը, որ 2018 թվականից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել՝ առնվազն մինչև 2021-22 թվականները, միանշանակ է, որ դա զուտ մեղադրանքի պատճառ է։ Ռուսաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունի հստակ պարտավորություններ Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու։ Կա նոյեմբերի 9-ի հայտարարություն և Ռուսաստանի նախագահի ստորագրություն։ Այսինքն՝ այդ ստորագրությունից կարևոր բան կա՞։ Կա նոյեմբերի 9-ի հայտարարություն, և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պարտավորություն ունեն Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու․  նրանք այդ պարտավորությունը չեն կատարում»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղ վրա, և ՌԴ խաղաղապահները գործողություններ չեն իրականացնում։

«Ինչ-որ հայտարարություններ են տարածում, որ մի քանի րոպե առաջ են իմացել, իսկ իրականության մեջ, սեպտեմբերի 4-ից սկսած, միջազգային հանրությանը տեղյակ ենք պահել։ Գիտեք, որ վարչապետ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ իրավիճակը ամբողջությամբ նկարագրվել է։ Եվ նրանք ունեն պարտավորություն և դրանք պետք է դա կատարեն»,- ասաց Գրիգորյանը։

Նա հավելել է, որ իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ գնացել են Սիրիա, բոլոր միջազգային կառույցներում քվեարկել ենք Ռուսաստանի օգտին, ՀԱՊԿ-ից դուրս չեն եկել, ԵԱՏՄ-ից դուրս չեն եկել, բոլոր գործողությունները եղել են այդ տրամաբանության շրջանակներում, բայց ստացել են նույն արդյունքը, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին պատերազմ է սկսվել, հետո 2021 թվականին Հայաստանի դեմ ագրեսիաներ են սկսվել, որոնք շարունակվել են նաև 2022 թվականին։

«Այսինքն՝ Հայաստանի վրա հարձակվելու իրադարձությունները  չեն համընկնում Պրահայի կամ այլ հայտարարությունների հետ։ Եթե ցանկություն կա պաշտպանելու, պաշտպանում են, դաշնակիցները այդպիսին են լինում, իսկ եթե չեն ցանկանում, ապա հազար պատճառ կարող են գտնել»,- եզրափակել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։ 

  • Կիսվել: