ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խաղաղապահները էսկալացիան կանխելու համար են․ ՌԴ ԱԳՆ-ն ՝ ԼՂ–ում տիրող իրավիճակի մասին

Խաղաղապահները էսկալացիան կանխելու համար են․ ՌԴ ԱԳՆ-ն ՝ ԼՂ–ում տիրող իրավիճակի մասին

ՌԴ խաղաղապահները ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվել են էսկալացիան կանխելու համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«ՌԴ խաղաղապահները կանգնած են, որպեսզի հակամարտության գոտում, ավելի ճիշտ, ես կասեի` կարգավորման գոտում էսկալացիա տեղի չունենա։ Հենց դրա համար է ՌԴ-ն կատարում է իր միջնորդական դերը՝ կոչ անելով բոլոր կողմերին կատարել այն, ինչի տակ ստորագրել են», - ասել է նա։
Նշենք, որ վերջին շրջանում թե՛ Լեռնային Ղարաբաղի շփման գծում, թե՛ Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական ռազմական տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ են նկատվում։

  • Կիսվել: