հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների ուժերով իրականացվել է խաղաղ բնակչության տարհանում. խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր է տեղափոխվել 3154 մարդ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների ուժերով իրականացվել է խաղաղ բնակչության տարհանում. խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր է տեղափոխվել 3154 մարդ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Պահպանվում է Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը, որն ուղղված է արյունահեղություն թույլ չտալուն, խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանն ու անվտանգության ապահովմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգության ապահովմանը: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

՛՛Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հակամարտող կողմերի հետ՝ մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու վերաբերյալ:

Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ։ 2023 թ. սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից հակամարտող կողմերի միջև հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

Ակտիվ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր ռուս խաղաղապահների ուժերով իրականացվել է խաղաղ բնակչության տարհանում Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից: Խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր է տեղափոխվել 3154 մարդ, որից 1428-ը՝ երեխա:

Լեռնային Ղարաբաղի բոլոր տարհանված բնակիչներն ապահովված են հանգստի վայրերով և տաք սննդով: Ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել 16 խաղաղ բնակչի:

Ս.թ. սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ բնակավայրի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետից վերադարձի ժամանակ ռուս զինծառայողներ տեղափոխող մեքենան հրաձգային զենքից ենթարկվել է գնդակոծության։

Գնդակոծության հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում են Ռուսաստանի և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: