երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ռասիստական գնահատական միջազգային դատարաններում կհնչեցնեք. բանավեճ նախարարի և պատգամավորի միջև

Ռասիստական գնահատական միջազգային դատարաններում կհնչեցնեք. բանավեճ նախարարի և պատգամավորի միջև

Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք ՀՀ ԿԳՄՍ նախարարն եք և ոչ թե ԵՊՀ-ի պաշտպանը Կառավարությունում կամ ԱԺ-ում: Ձեր կողմից ԵՊՀ-ն կրթության, գիտության, մշակույթի բացառիկ հաստատություն ներկայացնելը մոտ է ակադեմիական ռասիզմի: ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին: 

ԿԳՄՍ նախարարը կոչ արեց պատգամավորին կոռեկտ լինել և հարգալից արտահայտվել:

«Ինձ պետք չէ հիշեցնել իմ զբաղեցրած պաշտոնը: Ես չեմ մոռացել: Ես այստեղ ԵՊՀ-ի ներկայացուցիչը չեմ: Ռասիստական գնահատական կգնաք, միջազգային դատարաններում կհնչեցնեք: Այլևս խնդրում եմ բովանդակային դաշտում ձևակերպեք ձեր բոլոր հարցերը: Ես պատարստ եմ պրոֆեսիոնալ հարթության մեջ ցանկացած կնճռոտ հարց քննարկել՝ առանց գնահատականների»,- ասաց Դումանյանը:

 

Հիշեցնենք՝ Կառավարությունն առաջարկում է հատուկ կարգավիճակ տալ Մայր բուհին: Նախարար Դումանյանը նշել էր, որ ԵՊՀ-ն մեր բուհական համակարգի լոկոմոտիվն է:

  • Կիսվել: