ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2020-ը ճգնաժամի տարի էր, բայց ճգնաժամերը գալիս են մեզ փորձելու համար. Գորգիսյան

2020-ը ճգնաժամի տարի էր, բայց ճգնաժամերը գալիս են մեզ փորձելու համար. Գորգիսյան

2020-ը ճգնաժամի տարի էր, բայց ճգնաժամերը գալիս են մեզ փորձելու համար՝ մեր թուլությունները ցույց տալու, մեր թերացումները բացահայտելու: Այս մասին այսօր ասաց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝  Կառավարության ծրագրի 2020-ի կատարողականը քննարկելիս։

«2018-ի հեղափոխությունը երկրին առաջին հերթին վաղվա օրվա հանդեպ հավատ էր տվել: Բայց դա ամբողջությամբ վատնվեց: Վատնվեց հավատը հենց առաջին հերթին վաղվա օրվա համար, հավատը քաղաքական դաշտի մասին, պետական մարմինների ու ՀՀ-ի նկատմամբ: Չգիտեմ՝ քանի իշխանափոխություն ու քանի սերունդ է դեռ պետք լինելու փոխել, որ մենք այս հավատը որևէ կերպ կարողանանք վերականգնել, բայց այս կառավարությունը մինչև այսօր շարունակում է պայքարել հողմաղացների դեմ»,- ասաց Գորգիսյանը:

Պատգամավորի համոզմամբ ճգնաժամից ուժեղացած դուրս գալու համար պետք է ազնիվ լինել․  «Առաջին հերթին՝ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, պետք է տեսնենք այն թերությունները, որ կան: Պետք է ընդունենք թերությունների գոյությունը, կարողանանք ապաքինվել, իսկ դրա համար առաջին հերթին պետք է ընդունենք, որ գոյություն ունի հիվանդություն, ու պատրաստ լինենք խորապես ծանոթանալ այդ հիվանդությանը, ախտորոշել հիվանդությունը, որպեսզի ճիշտ բուժել»։

 

  • Կիսվել: