ԱՄՆ-ն Ուկրաինային Patriot-ի 500 միավոր հրթիռ կվաճառի
ԱՄՆ պետքարտուղարությունը որոշում է ընդունել հավանություն տալ Ուկրաինայի կառավարությանը Patriot զենիթահրթիռային համալիրի հրթիռների հնարավոր վաճառքին, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Նշվում է, որ գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 2,1 միլիարդ դոլար։
Ուկրաինայի կառավարությունը դիմել է Patriot-ի 500 միավոր հրթիռ ձեռք բերելու խնդրանքով։
Հաղորդվում է նաև, որ Ուկրաինան այս գնման համար կվճարի Կանադայի, Գերմանիայի և Նորվեգիայի նվիրատվությունների, ինչպես նաև Ուկրաինային աջակցելու նպատակով տրամադրված Եվրամիության վարկի շրջանակում ֆինանսավորվող ազգային հիմնադրամների միջոցների հաշվին։ Այդ գործարքում ԱՄՆ-ի միջոցները չեն օգտագործվում։



